Մատչելիության հղումներ

Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին

Լրացված

ԵԱՏՄ գագաթնաժողովը, Սանկտ Պետերբուրգ, 21-ը դեկտեմբերի, 2025թ., լուսանկարը՝ Կրեմլի պաշտոնական կայքէջից
ԵԱՏՄ գագաթնաժողովը, Սանկտ Պետերբուրգ, 21-ը դեկտեմբերի, 2025թ., լուսանկարը՝ Կրեմլի պաշտոնական կայքէջից

Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան:

ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում դիմավորել են Լենինգրադի շրջանի նահանգապետի տեղակալ Յարոսլավ Սերովը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պյոտրովսկին:

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Վարչապետն այսօր մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ արդեն կայացել է խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը:

Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Սանկտ Պետերբուրգ, 21-ը դեկտեմբերի, 2025թ., լուսանկարը՝ Կրեմլի պաշտոնական կայքէջից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Սանկտ Պետերբուրգ, 21-ը դեկտեմբերի, 2025թ., լուսանկարը՝ Կրեմլի պաշտոնական կայքէջից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG